Մարզաառողջարանային ճամբարներ է  մեկնել երեխաների 2-րդ հերթափոխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 425 երեխաներ հունիսի 19-ից հուլիսի 8-ը իրենց ամառային հանգիստն անցկացրեցին մարզաառողջարանային ճամբարներում: Հուլիսի 8-ին վարչական շենքերի հարակից տարածքից ճամբարներ են մեկնել երկրորդ հերթափոխով հանգստացող 325 երեխաներ:

Ճամբարականներին ավանդույթի համաձայն ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և սոցիալական ապահովության վարչությունների աշխատակիցները:

Նույն ավտոբուսներով Երևան են վերադարձել առաջին հերթափոխով հանգստացած երեխաները: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:




Լրահոս