«Պորտու»-ի երկրպագուների մեծ մասը և ղեկավարությունը դեմ է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի տեղափոխմանը պորտուգալական ակումբ, հայտնում է իսպանական Don Balon հրատարակությունը:
Այս հարցում նրանց տեսակետները չեն համապատասխանում ակումբի գլխավոր մարզիչ Հուլեն Լոպետեգի տեսակետի հետ, ով անձամբ կողմ է Իսպանիայի հավաքականի դարպասապահի տեղափոխությանը: Եվ ավելին, Լոպոտեգիին զգուշացրել են, որ նա կարող է տարաձայնություններ ունենալ ակումբի ղեկավարության հետ, եթե պնդի իր տեսակետը:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լոպոտեգին երկու անգամ զանգել է Կասիլյասին և վերջինիս ներկայացրել ակումբի սպորտային ծրագրերը, որից հետո էլ Կասիլյասը պորտուգալական ակումբ տեղափոխվելու որոշում է կայացրել: