Վերին Լարսում տեղի ունեցած սողանքներն անձրևի հետևանք են. Արմեն Երիցյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  համայնքների խոշորացման ծրագրին ոչ թե դեմ է մարդկանց մեծ մասը, այլ միայն փոքր հատվածը:

«Սեպտեմբերին ԱԺ-ում կներկայացնենք օրենքների մեջ փոփոխություններ և կգնանք միասին առաջ, ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ կլուծենք: Դպրոցները, մանկապարտեզները մնալու են իրենց տեղերում, մենք չենք ասել, որ փակվելու են», – նշեց նա:

Անդրադառնալով Վերին Լարսի ճանապարհին սողանքային վտանգին և ճանապարհի կիսով չափ փակ լինելուն` Արմեն Երիցյանը նշեց.«Մենք խոսել ենք իմ վրաց գործընկերոջ հետ: Այսօր մի պահ փակվել էր ճանապարհը, եղել էր սողանք, բայց արդեն բացվել է։ Ընդհանուր առմամբ դրանք անձրևի հետևանքներն են, անձրևները շատ են, մեզ մոտ էլ երկրի 5-6 տոկոսը սողանքային է, նույնն էլ այնտեղ։ Իրենք աշխատում են բացել, սակայն երբ հորդառատ անձրևներ են լինում, փակվում է ճանապարհը»:




Լրահոս