ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հարավային Կորեայում

Հուլիսի 3-ից մեկնարկելիք 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով երեկ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաք է ժամանել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 12 մարզիկներ եւ 2 մրցավար, մեր ուսանող մարզիկները կպայքարեն 6 մարզաձեւերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվանդո, սպորտային մարմնամարզություն, լող եւ թենիս: Հայ մարզիկներն իրենց ելույթները կսկսեն հուլիսի 4-ից:

 

 

 
ՀԱՐՑ. Քաղցկեղով հիվանդը կյանքի տեւողությունը մի փոքր երկարացնելու համար օգտագործում է «Էլեգարդ» դեղամիջոցը, որը 5 ամիս առաջ արժեր 70.000 դրամ, իսկ այժմ՝ 111.000 դրամ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հիվանդ չէ, որ հնարավորություն ունի 28 օրը մեկ ստեղծել այդ գումարը: Շատ կցանկանայի իմանալ անձամբ առողջապահության նախարարից, թե ինչպես կարելի է միանգամից 40.000 դրամով բարձրացնել դեղամիջոցի գինը, եւ եթե դա իրենից կախված չէ, ապա ինչպե՞ս կարող է օգնել այդ հիվանդությամբ տառապողներին:

Սուրեն Ավագյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում դեղերի գների շրջանառությունը կարգավորում է «ՀՀ դեղերի մասին օրենքը»: Մինչ այժմ դեղերի գների պետական կարգավորում նախարարության կողմից չի իրականացվել օրենսդրական դաշտի բացակայության պատճառով, սակայն «ՀՀ դեղերի մասին օրենքի» նոր նախագծի 11-րդ հոդվածը սահմանում է դեղերի գների պետական կարգավորում եւ հսկում: Դեղերի գնաճի վերաբերյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Մյուս հարցի վերաբերյալ. ՀՀ Կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը հատկացվում են ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. հունվարի 27-ի N 74-Ն հրամանի N1 հավելվածով հաստատված կարգով, որի 2-րդ կետի համաձայն՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդներին դեղերով ապահովումն իրականացվում է դեղերի ձեռք բերման բոլոր աղբյուրների հաշվին, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների, մասնագիտացված հիվանդանոցների եւ դիսպանսերների միջոցով՝ համապատասխան մասնագետի նշանակմամբ:
շարունակելի

ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե անձն ընդգրկված չէ սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկում, չունի համապատասխան միջոցներ դեղորայք գնելու համար (հատկապես այն, որը մի քանի ամիսների ընթացքում թանկացել է 40.000 դրամով), ապա ԱՆ-ն ի՞նչ է առաջարկում նման մարդկանց:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժ համարվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ստեփան Ալոյան (30 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մասնագիտական աշխատանքային ստաժը` ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժն է, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը: Ուստի տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը կարող է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում նշանակություն չունի, թե մարդը հատկապես որտեղ ու ինչ է աշխատում: Կարեւորն այն է, որ նման պարագայում գործատուն գրանցի աշխատողին եւ աշխատանքային ժամանակահատվածը արտահայտվի նրա աշխատանքային գրքույկում:




Լրահոս