Շփման գծում ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում այսօր իրականացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մշտադիտարկումն իրականացվել է Տավուշի մարզի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը, հայկական կողմից՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն, Եվգենի Շարովը։




Լրահոս