ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս օրերին ԲՀԿ-ական գործարարները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մոտ եղած ցուցակի հերթականությամբ «կանչվում» են Բաղրամյան 26 եւ զգուշացվում, որ իրենց բիզնեսների հետ կապված՝ կարող են խնդիրներ առաջանալ: Երեկ տեղեկություններ ստացանք, որ արդեն իշխանական մեքենայի ճնշման տակ են հայտնվել հատկապես ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Տիգրան Ստեփանյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը (Մոթելի Հրանտ): Բանն այնտեղ է հասել, որ Կարո Կարապետյանը որոշել է վաճառել իրեն պատկանող գինու գործարանը ու այժմ գնորդներ է փնտրում Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ մյուս պատգամավորները տույժ ու տուգանքներ են վճարում: Այնուամենայնիվ, փորձեցինք լուրը ճշտել նշված պատգամավորներից, որոնք բոլորը հերթով հերքեցին, թե խնդիրներ ունեն:




Լրահոս