Այսօր Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսի ծննդյան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ը տարվա 190-րդ օրն է, տարվա ավարտին մնում է 175 օր:  1956 թվականի հուլիսի 9-ին ծնվել է ամերիկացի կինոդերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և կոմպոզիտոր, Օսկարի  կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը: Նա ծնվել է Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում։

tom-hanks-oscar

Հենքսի հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրը աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի։ Նա տան երրորդ երեխան էր։ Նրա ծնվելուց 5 տարի հետո նրա ծնողները բաժանվեցին և ինքը ու իր երկու եղբայրները՝ Լարրին ու Սանդրուն սկսեցին բնակվել հոր հետ առանձին։ Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ։ Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Կլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի։

TomHanksGoldenGlobes2014LSAPPhoto_article_story_large

Թոմ Հենքսը ուղղափառ եկեղեցու անդամ է։ 2 անգամ ամուսնացած է եղել՝ 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին։

tom-hanks-robert-langdon-dan-brown

Կինոյում իր առաջին նշանավոր դերը 1998 թվականին նկարահանված «Մեծը» ֆիլմում էր։ Իր արդեն շուրջ 40 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ամերիկյան շատ մրցանակների արժանացած ֆիլմերում։ 61 տարբեր կինոմրցանակ է ստացել: 2006 թվականի տվյալներով ամերիկյան դերասաններից հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբեր։

00719

Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլլար, որոնցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է։ Խաղացել է մոտ 55 ֆիլմում, նաև 36 ֆիլմի պրոդյուսեր է, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և կոմպոզիտոր, 6 ֆիլմի սցենարի հեղինակ։

e15b8e6024c2a62876bd042d3e2f527590d2f353

article-2361415-1AC60C35000005DC-604_634x415




Լրահոս