ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ հայտնվել էր անհարմար իրավիճակում. ԱԺ-ից դուրս գալիս ընդունարանում նրան «բռնացրին» թոշակառու ծերունիներ, որոնք բողոքում էին ստեղծված սոցիալական վիճակից, ավանդների վերադարձից, թոշակների ցածր լինելուց: Գաբրիելյանն էլ փորձում էր բացատրել, որ կառավարությունը հերթով լուծում է խնդիրները, եւ շուտով վիճակը լավ է լինելու: «Սպիտակ եղեռն եք անում, սպիտակ ցեղասպանություն, կոտորում եք մարդկանց, չի կարելի այսպես»,-դժգոհեց մի ծերունի:
ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ