
Վրաստանի ավտոմեքենաների շուկայի մի մասը հանվել է աճուրդ-վաճառքի: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, ուկրաինական «Պրիվատ» ֆինանսա-արդյունաբերական խումբը աճուրդի է հանել ավտոմեքենայի շուկայի իր մասը:
Օբյեկտի նախնական արժեքն է 30 միլիոն դոլար: Աճուրդ վաճառքը կկայանա հուլիսի 31-ին:
Նշենք, որ խոսքը «Ռուսթավիի AUTOPAPA ավտոշուկա» ընկերության մասին է: