
Արցախը համարում է ապրելու համար ազատ, ապահով և շատ կարևոր ատրիբուտներ ունեցող վայր: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովի այցին Արցախ, այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Եվ դա առաջին դեպքը չի լինելու, կարծում եմ՝ նրա օրինակին շատերը կհետևեն: Կգան և կապրեն, կաշխատեն Արցախում: Ընդհանուր առմամբ երևույթը շատ դրական է, շատ լավն է, իսկ մյուսները թողնենք դեպքերի ընթացքին», – նշեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բարձրացված վայնասունին` Հարությունյանը նշեց, թե դե դրան այլևս ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: «Վայնասունը բարձրացրել է Ադրբեջանը, սակայն դրան ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Հանրահռչակ շատ մարդիկ այցելում են Արցախ, և նրանք սա ճանաչում են որպես հայերի բնօրրան, դեմոկրատական երկիր», – հավելեց նա: