
Թունիսի իշխանությունները հայտարարել են Լիբիայի հետ սահմանին պատի կառուցման մասին: Ինչպես ասում են կառավարության ներկայացուցիչները, պատը կօգնի կանխել Թունիսի տարածք ծայրահեղականների ներթափանցումը:
Երկրի վարչապետ Խաբիբա Էսիդայի խոսքերով՝ 168 կմ երկարությամբ պատը կփակի թունիս-լիբիական սահմանի գրեթե մեկ երրորդը: Կառուցումը ծրագրավորվում է ավարտել 2015 թ ավարտին:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի Սուս քաղաքում իսլամիստները լողափում ահաբնեկչություն են իրականացրել, որը խլել էր 39 մարդու կյանք: