Հայտնի ռուս գործարար, «Ալիսա» բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը պատմել է, թե ինչով կզբաղվի Լեռնային Ղարաբաղում, ուր վերջերս տեղափոխվել է ընտանիքով, գրում է РЕН ТВ-ին:
Միլիարդատիրոջ խոսքերով՝ նա մտադրված է ԼՂ-ում զարգացնել գյուղատնտեսությունը: Ստերլիգովի մտերիմներից հայտնել են, որ նա արդեն սկսել է լեռներում հողատարածքներ փնտրել, որոնք պատրաստվում է գնել: Վերջերս նա սարեր էր բարձրացել՝ ուսումնասիրելու տեղանքն ու գյուղատնտեսության զարգացման համար հարմար վայր գտնի:
Գերման Ստերլիգովը նաև պատմել է, որ նրա կինը՝ Ալյոնան, Լեռնային Ղարաբաղում կշարունակի զբաղվել իր սիրած գործով:
«Ես դեռևս չեմ կողմնորոշվել, սակայն կինս արդեն հագուստ է կարում: Նա այստեղ շուտով «Ալյոնա Ստերլիգովայի ղարաբաղյան նորաձևության տուն» կբացի»,- ասել է գործարարը: