Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արժանանալով ոսկե մեդալի, պարտքի տակ չի մնացել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Խաչատրյանը դեկտեմբերի 7-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանին շնորհել է «Ակսել Բակունցի» մեդալ ու հենց մարզխորհրդի նիստից հետո, առանց ավագանու որոշման, ՀՀ գյուղնախարարին արժանացրել է Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Սյունիքի մարզպետից, սակայն վերջինս պահանջեց, որպեսզի մենք ներողություն խնդրենք իրենից, քանի որ օրեր առաջ գրել էինք, որ ինքը գյուղապետերի աշխատանքի արդյունքում ոսկե մեդալի է արժանացել: Հուսանք, որ գյուղնախարարին միանգամից երկու պարգեւի արժանացնելու լուրից եւս չի վիրավորվի Խաչատրյանը: Ի վերջո, «Ժողովուրդ»-ը բացառապես փաստ է շարադրել:
ՇՆՈՐՀԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ