«ՌԻՍԿ» ՉԵՆ ԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան քաղաքի թիվ 12 «Զատիկ» մանկապարտեզում տնօրինությունը ծնողներից գումարներ  է հավաքում: «Մե՛կ Ձմեռ պապիկ հրավիրելու համար են գումար ուզում, մե՛կ ֆոնդի համար ու այսպես շարունակ: Օգնե՛ք մեզ, տոն օրեր են, գոնե հիմա փող չտանք: Արդեն ի վիճակի չենք մանկապարտեզի պահանջները բավարարել»,-նշեց մեզ զանգահարած քաղաքացին: «Ժողովուրդ»-ը զրուցեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ, որը բացառեց գումար հավաքելու փաստը. «Ես վաղն անպայման կճշտեմ, բայց վստահեցնում եմ, որ ոչ ոք ռիսկ չի անի նման բան անել»: Կսպասենք:




Լրահոս