ԱՆՈՐՈՇ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության համագումարը, որտեղ Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի ՀՀ նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որ քաղաքական ուժերն են հրավիրված ՀՀԿ համագումարին: Պարզվեց՝ իշխող կուսակցությունում տարրական այս հարցի պատասխանը չունեն: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց, թե «կհրապարակենք՝ կիմանաք», իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, թե վերջնական ցուցակը դեռ պարզ չէ:
Մեր աղբյուրներից պարզեցինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հրավեր ուղարկվելու է, «Ժառանգության»-ը՝ նույնպես, իսկ ահա Լեւոն Տեր-Պետրոսյանին, ամենայն հավանականությամբ, այս անգամ եւս չեն հրավիրի: Համենայնդեպս, մինչ երեկ նրա անունով գրված հրավիրատոմս չկար:




Լրահոս