ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Հանրապետության տարածքում հուլիսի 9-10-ին հյուսիսային շրջաններում, 11-13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 09-10-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-ին կնվազի 2-3աստիճանով: Երևանում հուլիսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-13-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ:
Երևանի հուլիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.90C (1986թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.50C (1974թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 25.30C: