Ջոնի Դեփը Ճնճղուկ Ջեքի տեսքով այցելել է ուռուցքով հիվանդ երեխաներին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դերասան Ջոնի Դեփը այցելել է ավստրալիական մանկական հիվանդանոց: Կերպարանափոխված Ճնճղուկ Ջեքի տեսքով` դերասանը այցելել է ուռուցքով հիվանդ փոքրիկներին: Նրան ուղեկցել է դերասան Սթիվեն Գրեմը, ով «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում խաղում է Սքրամի դերը:

1650328

 

Դեփը հիվանդանոցում անցկացրել է մոտ երկու ժամ: Նա զրուցել է երեխաների հետ, լուսանկարվել և կատակներ արել: Հանդիպման վերջում նա բոլոր երեխաներին ծովահենի կոպեկներ է բաժանել:

1650327

Սա դերասանի նմանատիպ առաջին այցելությունը չէ: 2007-ին նա հանկարծակի այցելել էր մի աղջնակի, ով աղիքային վարակով հոսպիտալացվել էր նույն հիվանդանոց: Դեփը այնքան ոգևորված է դուրս եկել այնտեղից, որ նույնիսկ հիվանդանոցին  կես միլիոն դոլար է փոխանցել:

1650329

 




Լրահոս