Հերթական ընտանեկան բռնության դեպքն է գրանցվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը: Բարեբախտաբար, այս անգամ միջադեպը ողբերգությամբ չի ավարտվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդ ամուսինների միջև վիճաբանությունը ծագել է հենց փողոցում և ամուսինը դանակով հարվածել է կնոջ ոտքին:
Երիտասարդ կինը «ձախ ազդրի ստորին երրորդի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում