ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճիշտն ասած, ուզել եմ նախարարի հետ հանդիպել հրամանից հետո, բայց նախարարի զբաղվածության պատճառով հանդիպումը տեղի չի ունեցել, եւ վաղը՝ չորեքշաբթի, անպայման կհանդիպեմ»:

Վարդեւան Գրիգորյան «Առավոտ»

Հանդիպումը տեղի չի ունեցել նախարար Արմեն Աշոտյանի զբաղվածությա՞ն, թե՞ միգուցե ՀՀԿ-ական պատկանելության եւ իր՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ԲՀԿ-ական պատկանելության պատճառով, հատկապես որ խոսակցությունն իր ղեկավարած բուհ-ում անցկացվող ստուգումների մասին պետք է լինի: Ոմանք ժամանակից են հետ մնում, իսկ ԲՀԿ-ական Գրիգորյանը կարծես թե ԲՀԿ-ից է հետ մնացել եւ չի լսել իր կուսակիցների պարբերաբար հնչող բարձրաձայնումներն իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների մասին: Ամեն դեպքում, լավատես է, որ կարծում է, թե չորեքշաբթի կհանդիպի:




Լրահոս