Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկանում է, որ հուլիսի 8-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 22 շենքի 7-րդ հարկի բարձրությունից ընկել է ցած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին (Վ.Ղ.-ն, 24-25տ.) տեղի ուժերով իջեցվել է: Վերջինս տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: