Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերևս ոչինչ այնքան չի գեղեցկացնում կնոջը, որքան ժպիտը: Իսկ գեղեցիկ ժպիտ ունենալու համար սպիտակ ու փայլուն ատամնաշարն առաջնայինն է:

Մի՛ տխրեք, եթե չեք կարող պարծենալ հոլիվուդյան ժպիտով: Մենք կփորձենք օգնել ձեզ մեր խորհուրդներով:

vasha_krasivaya_ukibka-nasha_otrada3

Գովազդային հոլովակների գեղեցկուհիների նման շատ սպիտակ ատամներ ունենալու ձգտումը հաճախ դառնում է սեևռուն միտք՝ հատկապես դեռահաս տարիքում: Շտապենք հանգստացնել այդ պատճառով անհանգստացող աղջիկներին:
Առողջ են համարվում փղոսկրի գույն ունեցող ատամները: Այդ երանգն ունեցող էմալն ավելի ամուր է և ավելի լավ է պաշտպանում ատամները: Իսկ ինչ վերաբերում է ճերմակատամ դերասաներին ու մոդելներին՝ որպես կանոն, նրանք ցուցադրում են ոչ թե իրենց բնական ատամները, այլ դրանց վրա հագցրած շապիկները, որոնք, ինչպես հասկանում եք, կարող են լինել ցանկացած գույնի:

Ulibka

Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս սպիտակեցնել ատամները: Այս նպատակով գոյություն ունեն գերօքսիդ կամ այսպես կոչված հղկանյութեր պարունակող միջոցներ, որոնք բաղկացած են մեխանիկական մաքրման համար նախատեսված ամուր մասնիկներից:

Հղկանյութերը, որոնք պարունակվում են ատամի մածուկների մեծ մասի մեջ, միևնույնն է՝ մնում են հղկանյութեր, որոնք աստիճանաբար քայքայում են ատամի էմալը: Այսպիսի մածուկներից կարելի է օգտվել հատուկ դեպքերում (օրինակ՝ եթե ծխող եք), սակայն չարժե չարաշահել այս միջոցը: Բացի այդ, սպիտակեցումը ժամանակավոր է. որոշ ժամանակ անց ատամների գույնը կրկին կդառնա այնպիսին, ինչպիսին նախկինում էր:




Լրահոս