Էլէներգիայի գողությունից Գալուստ Սահակյանի «փայն» ինչքա՞ն կարող է լինել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ էլեկտրաէներգիայի գողությունը ՀՀ օրենսդրությամբ փաստացի չի համարվում քրեորեն պատժելի արարք: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ՀՀ քրեական օրենսգրքում գտնել գեթ մեկ հոդված, որի հիման վրա մարդուն կարելի է մեղադրանք առաջադրել, ասենք, «էլեկտրիկի» հետ համաձայնությամբ «ձախ» հոսանք սպառելու համար: ՀՀ ՔՕ 177-րդ «Գողություն» հոդվածը սահմանում է. «Գողությունը ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունն է»:

Նախ՝ սկսենք նրանից, որ էլէներգիան ոչ մի տարբերակով հնարավոր չէ համարել գույք, երկրորդը՝ երբ բաժանորդը «էլեկտրիկի» հետ համաձայնության է գալիս, էլէներգիան  գաղտնի հափշտակելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ «էլեկտրիկը» այդ մասին ենթադրաբար իր ղեկավարին է տեղեկացնում, նա էլ իր վերադասին եւ այսպես շարունակ մինչեւ…: Արդյունքում, ստացվում է, որ կողմերի «փոխհամաձայնեցված գործարքի» հետ գործ ունենք: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե որեւէ մեկին իրավապահները փորձեն մեղադրել էլէներգիայի գողության մեջ, պարզ չէ, թե ինչպես են ներկայացնելու գողոնը:

Մի խոսքով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի խորհրդարանը տարիներ շարունակ օրենսդրությունն այնպես է մշակել, որ ինչ-որ անձինք կարողանան անարգել էլէներգիա գողանալ, եւ նրանց ոչինչ չի սպառնա: Այսքանից հետո մնում է պարզել, թե ՀՀ իշխանավորներից յուրաքանչյուրն էլէներգիայի գողությունից որքա՞ն մասնաբաժին ունի: Հետաքրքիր կլիներ իմանալ, օրինակ, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «փայը» որքան է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս