«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուս գործարար, քաղաքական ու հասարակական գործիչ, «Ալիսա» բորսայի հիմնադիր, Ռուսաստանում առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ Գերման Ստերլիգովը, ինչպես հայտնի է՝ հուլիսի 4-ին իր ընտանիքի անդամների հետ հեռացել է ՌԴ-ից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ իշխանություններն իրավիճակը հասկանալու նպատակով փորձում են ռուսական իշխանությունների հետ ինչ-ինչ խողովակներով պարզել՝ արդյոք Ստերլիգովը ՌԴ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով է իր հայրենի երկրից հեռացել:
Բնականաբար, ԼՂՀ իշխանությունների համար նախընտրելի է, որ գործարարն իր երկրում խնդիրներ չունենա, եւ չպարզվի, որ նա ՌԴ-ից փախել է եւ փորձում է Արցախում ապաստան գտնել: Մյուս կողմից էլ, եթե պարզվի, որ նա ՌԴ-ից փախել է, ապա խնդիր է ծագելու` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրավական հարթության բացակայության հետ կապված: Ամեն դեպքում, Արցախում բնակվելու գործարարի միտքը ողջունելի է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: