Հովհաննես Մանուկյանը վիրավորված է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վիրավորված է, որ այդպես էլ իրեն չընդգրկեցին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում: Մինչդեռ հանձնաժողովում ընդգրկված է արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ով այսօր ընդամենը ԱԺ աշխատակազմի ղեկավարն է: Հովհաննես Մանուկյանի՝ հանձնաժողովում չընդգրկվելու հարցն ավելի վաղ եւս բարձրացվել է, մասնավորապես՝ նշվել է, որ գեղեցիկ չէ, երբ սահմանադրական բարեփոխումների հարցերն են քննարկում, ու հանձնաժողովի կազմում չկա արդարադատության ներկայիս նախարարը:

Նախատեսվում էր, որ այդ հարցը կլուծվի ժամանակի ընթացքում, նախարարին էլ կավելացնեն, սակայն Հովհաննես Մանուկյանին այդպես էլ չընդգրկեցին: Ի դեպ, հանձնաժողովի անդամների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման մեկնողների մեջ եղել է նաեւ Հրայր Թովմասյանը, նրանք նշում են․ «Քանի Գագիկ Հարությունյանը կա, Հրայր Թովմասյանը կլինի ամենուր»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս