Հունաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել հայաստանցիների հանգստի վրա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել հայաստանցիների հանգստի վրա, քանի որ Հունաստանն այս տարի եղել է ամենացանկալի ու մատչելի ուղղությունը եվրոպական բոլոր «տուրերի» մեջ: «Հոսքն ու պահանջարկը դեպի Հունաստան այս օրերին քիչ-քիչ սառում է` կապված Հունաստան-ԵՄ խնդիրների, սպասվելիք դեֆոլտի հետ»,- ասացին տուրիստական մի կազմակերպության աշխատակիցները: Փաթեթները հետ վերադարձնողներ կա՞ն: «Ոչ, չկան, դրանք վաճառվում են անվերադարձ»:

Ի դեպ, այս տարի, ի տարբերություն նախորդի, արտասահմանում հանգստացողների թիվը բավականին նվազել է: Եվ չնայած ԱԳՆ-ի հայտարարությանը` ձեռնապահ մնալ Եգիպտոս մեկնելուց, հայերն անտեսում են այդ զգուշացումը. «Եվ դիմողներն են շատ, եւ մեկնողները, պատճառը թերեւս այն է, որ Եգիպտոսը շատ մատչելի է, դրա համար էլ մեր հայրենակիցներն անտեսում են ռիսկը»: Ի դեպ, «Մարաթուկ» ընկերությունը դեպի Հռոմ ուղիղ՝ չարտերային թռիչք է կազմակերպել, սակայն առաջին երկու չվերթները հանվել են` ուղեւորներ չլինելու պատճառով: «Մերոնք հիմնականում նախընտրում են ավելի մատչելի ուղիներ` Չեռնոգորիա, Բուլղարիա, Անթալիա, մանավանդ որ վերջին շրջանում եվրոպական երկրների վիզաների հետ կապված խնդիրներ կան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս