
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց միանգամից 60 մլն դրամով՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը իր վրա է վերցնելու կառավարությունը։ Հիմա ում է տուգանում ՀԿԾՀ–ն՝ կառավարությա՞նը, թե՞ ՀԷՑ-ին, որովհետև, ըստ տրամաբանության՝ որքան ծանրանում է ՀԷՑ-ի բեռը, այնքան մեծանում է կառավարության՝ իր վրա վերցնելիք բեռը։ Իսկ կառավարությունը այդ գումարը պետք է վճարի ոչ իր սեփական գրպանից, այլ բյուջեից, այսինքն՝ բոլորիս միջոցներից»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։