
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այսօր աշխատանքային այցով ՌԴ են մեկնելու Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը։ Առաջին հայացքից միաժամանակյա այս այցերն իրար հետ կապ չունեն. Ս. Սարգսյանը մեկնում է Ուֆա, Հ.Աբրահամյանը՝ Մոսկվա։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Մեր աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ՌԴ մեկնելու «առիթը» Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակն է, և հիմա իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել ու ռուսների հետ իրենց գործողությունները համաձայնեցնել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։