«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջերս ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խիստ նկատողություն է տվել Լանջառ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Մարտին Պողոսյանին: Պատճառը եղել է այն, որ դպրոցի տնօրենը ոչ պատշաճ է կատարել ուսումնական պլանի պահանջները, եւ դպրոցն անբավարար սանիտարական վիճակում է գտնվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մարտին Պողոսյանն ասաց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում սա առաջին դեպքն է, որ մարզպետի կողմից ինքը նկատողության է արժանանում: «Ուղղակի այդ օրը թարսի պես թերություն կար, բայց այդպես ամեն օր չի լինում»,- ասաց տնօրենը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: