«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ փորձել ենՍեր Սարգսյանի մոտ քննարկման առարկա դարձնել Բաղրամյանի հայտնի իրադարձությունների ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքի հարցը:
Մեր աղբյուրները նշում են, որ Սարգսյանն առանձնապես տոն չի տվել այդ խոսակցությանը, այսինքն թույլ չի տվել, որ Գասպարյանի հասցեին մեղադրանքներ հնչեցվեն:
Մեր տեղեկություններով, սակայն, հենց Սարգսյանի աշխատակազմից են հայտնի իրադարձություններից հետո Գասպարյանին խորհուրդ տվել շատ չերեւալ Բաղրամյանում եւ խուսափել լրագրողների ու ցուցարարների հետ հրապարակային շփումներից: Երթեւեկությունը բացելու՝ ոստիկանական օպերացիային նախորդող օրերին Գասպարյանն ընդհանրապես չերեւաց պողոտայում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: