«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փետրվարի 7-ին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել: Փետրվարի 12-ին այն ժամանակ դեռեւս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե 100 հազար դոլար է խոստանում դեպքի բացահայտման համար արժեքավոր տեղեկություն հայտնողին: «Ժողովուրդ»-ը մի քանի օր է՝ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձում է պարզել՝ արդյոք խոստումը «ուժի» մեջ է: Մեզ հաջողվեց հարցը Տոնոյանին փոխանցել:
Արդեն մի քանի օր է անցել, բայց այդպես էլ չի հաջողվում նրանից ստանալ մեր հարցի պատասխանը: Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ այս գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: