Հունաստանում բանկերը շարունակում են փակ մնալ. Ցիպրասը ԵՄ-ին նոր ծրագիր է խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի իշխանությունները որոշում են ընդունել երկարաձգել երկրում «բանկային արձակուրդը»: Բանկերը փակ կմնան մինչ հուլիսի 13-ը, կշարունակի գործել նաև օրական 60 եվրո գումարի կանխիկացման սահմանափակումը:

Սակայն Հունաստանի իշխանությունները հավատացնում են, որ սննդամթերքի ու վառելիքի բավարար պաշարներ ունեն, և կոչ են անում երկրի բնակիչներին ու զբոսաշրջիկներին խուճապի չմատնվել:

Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ այսօր` Աթենքի համար եվրագոտու կողմից ներկայացված վերջնաժամկետին, ճգնաժամից դուրս գալու նոր իրատեսական ծրագիր կներկայացնի: Կիրակի օրը հունական ճգնաժամի թեման կքննարկվի Եվրամիության արտահերթ նիստի ժամանակ, որին կմասնակցի ԵՄ անդամ բոլոր 28 երկրների ներկայացուցիչները, այլ ոչ միայն եվրագոտու 19 երկրները:




Լրահոս