Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը…» ֆիլմը ներկայացված է կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այն կինոակադեմիայի կողմից պաշտոնապես առաջադրված առաջին ֆիլմն է: Անվանակարգի նախնական ցանկում ընդգրկվել է 71 աշխատանք, ընդ որում, առաջին անգամ նաեւ Հայաստանից եւ Ադրբեջանից: «Օսկար»-ի թեկնածուների վերջնական ցուցակը կհայտարարվի 2013թ. հունվարի 10-ին: Ֆիլմի առաջնախաղից հետո ստեղծագործական կազմը նշել էր, որ նախատեսում են այն ներկայացնել տարբեր միջազգային փառատոների: Սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանն են, բեմադրող ռեժիսորը՝ Նատալյա Բելյաուսկենեն, կոմպոզիտորը՝ Վահագն Հայրապետյանը, գլխավոր դերակատարները՝ Միքայել Պողոսյանը, Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը եւ Մհեր Լեւոնյանը:
«ՕՍԿԱՐ»-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ