ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակին մենք պարբերաբար անդրադարձել ենք: Ինչպես նշել էինք ավելի վաղ, Մարկի մոտ հետվիրահատական խնդիրներն առաջացել էին հայաստանյան բժիշկների սխալների արդյունքում: Հաղորդավարը երկու անգամ վիրահատվել էր Երեւանում, այնուհետեւ մեկնել Գերմանիա՝ նոր վիրահատության, որը, բարեբախտաբար, հաջող է անցել: 5 ժամ տեւած վիրահատությունից հետո  երրորդ օրն արդեն Մարկը կարողացել է քայլել: Իսկ Հայաստանում երկու վիրահատություններից հետո նա  օրեր շարունակ մեջքի վրա էր պառկել՝ առանց շարժվելու կամ թեքվելու հնարավորության: Այսօր արդեն հետվիրահատական 45-րդ օրն է, եւ Մարկն իր տանն է՝ Մոսկվայում, որտեղ անցնում է վերականգնողական կուրսեր:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Երեւանի Նալբանդյան եւ Արամի փողոցների խաչմերուկում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, ինչի հետեւանքով նրանք տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ապա` Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն: Այնուհետեւ Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր նրա կոնքազդրի հոդը, սակայն դա էլ ցանկալի արդյունք չէր տվել: Հիմա Մարկի մոտ ամեն ինչ կարգին է, նա քայլում է ձեռնափայտով, բայց հույս ունի, որ 1 կամ 1,5 ամսից ինքնուրույն կքայլի:




Լրահոս