ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որո՞նք են այսօր աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտությունները, եւ որո՞նք՝ ոչ պահանջվածները: Վանաձորում եմ ապրում, մասնագիտությամբ բուժքույր եմ, բայց իմ քաղաքում բուժքույրեր այլեւս պետք չեն:

Թամարա Գասպարյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մարզերի աշխատաշուկաներում ամենից շատ պահանջարկ ունեն բժիշկները (նեղ մասնագիտացումներով), դասավանդողները, իսկ Երեւանում` ծրագրավորողները, գանձապահները, համակարգչային օպերատորները, էլեկտրիկները, դերձակները, վարորդները, վաճառողները, խոհարարները, մատուցողները, հացթուխները: Թե՛ մարզերում, թե՛ Երեւանում առկա են նաեւ մեծ թվով բանվորական աշխատատեղեր:
Վանաձորի զբաղվածության կենտրոնի միջոցով կարող եք բուժքույրի աշխատանք փնտրել հանրապետության այլ բնակավայրերում եւ «Այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների եւ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների նյութական ծախսերի հատուցում» ծրագրի միջոցով աշխատանքի գործուղվել հանրապետության այլ բնակավայր, որտեղ կա Ձեր մասնագիտությամբ աշխատանք:

«Զբաղվածության պետական ծառայություն»
գործակալության պետ Սոնա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է՝ հատուցման ծրագրով քաղաքացուն հանրապետության այլ բնակավայր գործուղելուց առաջ հաշվի առնվում է, որ նա կարող է ունենալ աշխատող ամուսին (կին) կամ դպրոցում սովորող երեխաներ, թե պատրաստվում են թեթեւ ձեռքով բաժանել նրանց:




Լրահոս