
ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի Հանրային ռադիոն և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը ամառային նվեր են պատրաստել սիրիահայ մանուկների համար:
Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի (գեղ. ղեկ.՝ Վահե Հայրապետյան) ««Արևիկ»-ի շողերը» համերգը:
Ելույթ կունենան նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը, Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության «Ովսաննա» երգչախումբը (խմբավար՝ Շահե Քեշիշյան) և սիրիահայ մանուկներ: