![](https://armlur.am/wp-content/uploads/2015/07/DETAIL_PICTURE_525546.jpg)
Բելառուսը դիմել է Ռուսաստանին` խնդրելով իրեն 3 միլիարդ դոլարի վարկ տրամադրել, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով: Նրա խոսքերով` հարցը կքննարկվի` հաշվի առնելով Բելառուսին տրամադրված ՌԴ նախորդ վարկերը:
Նա նաև հայտնել է, որ հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ կդիտարկվի Բելառուսին տրվելիք վարկային օգնության երկրորդ մասի տրամադրման հարցը:
«Այսօր կընդունվի, և մենք հուլիս ամսին այդ գումարները նրանց կտանք»,- ընդգծել է Սիլուանովը: