
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանն, այսօր՝ հուլիսի 9-ին, աշխատանքային հանդիպում են ունեցել Երեւանի ԲՀԿ ավագանու խմբակցության հետ:
ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է ԲՀԿ ավագանու կատարած աշխատանքն ու նախանշվել առաջիկա ծրագրերի օրակարգը: Քննարկվել է նաեւ ԲՀԿ Երեւանի ավագանու համայնքային հանդիպումների ժամանակացույցը` երեւանցիների հետ քաղաքի հիմնախնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու համար:
Այնուհետեւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանն ու Միքայել Մելքումյանն աշխատանքային հանդիպում են անցկացրել ԲՀԿ Շենգավիթի եւ Արաբկիրի տարածքային կառույցներում: ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են կուսակցության եւ խմբակցության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը, պատասխանել են երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ արտաքին քաղաքական լրջագույն հիմնախնդիրներին առնչվող` Շենգավիթի եւ Արաբկիրի ԲՀԿ ակտիվի բազմաթիվ հարցերին:
Վաղը ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները կշարունակեն տարածքային կառույցների ակտիվների հետ հանդիպումները: