
Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը երկարաձգել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ գործող պայմանագիրը մինչ 2020թ., հայտնում է իսպանական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի հետ առկա պայմանագիրը նախատեսված էր մինչ 2019թ.-ը: Ավարտված մրցաշրջանում Կարվախալն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում: