Հանրապետությունում այսօր՝ ժամը 07.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի “Սատանի կամուրջ” կոչվող հատվածը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:
Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ