Նախորդ մրցաշրջանը հաջող էր, բայց ես ձգտում եմ ավելիին. Նեյմար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ չի պատրաստվում բավարարվել նախորդ մրցաշրջանում ունեցած հաջողություններով: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը ընդգծել է, որ հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ ձգտում է ավելի մեծ հաղթանակների:

«Ես երբեք չեմ կորցրել նոր տիտղոսներ նվաճելու ցանկությունը: Մեզ մոտ ստացվել է հրաշալի, անհավանական մրցաշրջան, բայց ես մշտապես ձգտում եմ ավելիին և երբեք չեմ բավարարվում ձեռք բերածով: Ցանկանում եմ կրկին հաղթել Չեմպիոնների լիգան, Գավաթները…. »,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ինտերնետ պորտալ Sport-ը:

2014/15 մրցաշրջանի արդյունքներով Լուիս Էնրիկեի սաները հաղթել են Իսպանիայի առաջնությունում, երկրի գավաթում և Չեմպիոնների լիգայում:




Լրահոս