
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Համակարգող խմբի անդամ Տիգրան Ներսիսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այստեղ են հավաքվել, որպեսզի կառավարության անդամներին հիշեցնեն նրանց խոստման մասին:
Նշենք, որ մինչ հուլիսի 15-ը խոստացվել է վճարել աշխատավարձերը, սակայն աշխատակիցները նշեցին, որ մինչ այժմ ոչ մեկի գումարն էլ չեն փոխանցել: Տիգրանը նշեց՝ եթե մինչ հուլիսի 15-ը չփոխանցեն, իրենք հուլիսի 16-ին կրկին կհավաքվեն կառավարության դիմաց: «Կտեսնեք, թե ինչ կանենք», – նշեց նա: