Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին Կառավարության դիմաց` հիշեցնելու պարտքերի մարման վերաբերյալ իրենց տրված խոստումը:
Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հավատում են, որ մինչև այս ամսվա 15-ը աշխատավարձի պարտքը կմարվի. «Հիմա թե ամսի 13-ին կտան, 14-ին, թե 15-ին, կարևոր չէ, ասել են` մինչև 15-ը: Մենք էսօր եկել ենք, որ ասենք` նաիրիտցիները հիշում են և պահանջում»:
Հրաչ Թադևոսյանի խոսքով`եթե մինչև հուլիսի 15-ը չմարվի պարտքը, իրենք հուլիսի 16-ի առավոտյան կհավաքվեն «սիրելի» Կառավարության մոտ:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում