Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ թիվ 8 տան դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 66-ամյա Ռուբիկ Զոհրաբյանի վարած “Վազ 2107” մակնիշի Տ5073 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վահե Սարգսյանի վարած “Mitsubishi” մակնիշի 32 ՍԼ 951 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Վազ 2107”-ի վարորդ Ռ. Զոհրաբյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Մշեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, ովքեր ժամանել էին մեկ մարտական հաշվարկով: