ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է 11 մարդ, վիրավորվել` 8-ը: Այս մասին LifeNews-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
Ենթադրաբար, վթարը գրանցվել է այն պատճառով, որ Hyundai երթուղային ավտոբուսը, որը Կրասնոյարսկից Կիզիլ է ուղևորվելիս եղել, դուրս է եկել հանդիպակաց գիծ ու բախվել Mercedes Benz միկրոավտոբուսի հետ, որը Լեսոսիբիրսկից Շուշենսկոյ էր ընթանում: Նաև հայտնի է դարձել , որ երթուղային ավտոբուսում 26 մարդ է եղել, նրանցից 3-ը վիրավորվել են: Միկրոավտոբուսի ուղևորներից 11-ը վիրավորվել է, տուժել` 5-ը: