Ոստիկանները հայտնաբերեցին Ռուսաստանում կատարած սպանության մեղադրանքով հետախուզվողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի “Լեռնային Հայաստան”  առողջարանային համալիրին հարակից տնակից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ՝ 1977 թ. ծնված Արթուր Կարագյոզյանին  և 1983 թ. ծնված Գրիգորի Երեմյանին, որոնք 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի ՆԳԲ կողմից հետախուզվում էին ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողների հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս