Վերջին քննչական գործողությունները, որոնց մասնակցել եմ, ԱԱԾ-ում է եղել. ինչ է պարզաբանում հեռախոսը կորցրած փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով 4 մեղադրյալների փաստաբանները կանչվել են ԱԱԾ՝ նոր փորձաքննությունների կատարմանն ուղղված գործողություններ անելու համար:

Ավելի ուշ մեղադրյալներից Հենրիկ Ավագյանի հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանը նկատել է, որ իր հեռախոսն անհետացել է:

Armlur.am-ի հետ զրույցում Սուզաննա Խչեյանը հայտնեց, որ ԱԱԾ-ում է նկատել, որ հեռախոսն անհետացել է: Փաստաբանը, սակայն, նշեց, որ տեղի ունեցածը որևէ գործի, մարդու կամ հանգամանքի հետ չի կապում. «Ես անձամբ որևէ լրատվամիջոցի տեղեկություն չեմ տվել, որ հեռախոսս կորել է: Պարզապես կորցրել եմ հեռախոսս, որևէ գործի կամ որևէ մեկի հետ չեմ կապում: Վերջին քննչական գործողությունները, որոնց մասնակցել եմ, ԱԱԾ-ում է եղել»:

Վերջում Սուզաննա Խչեյանը հավելեց, որ փաստաբանի հետ կապված ամեն բան չէ, որ պետք է կապել իր պաշտպանյալի կամ այն գործի հետ, որով նա զբաղվում է: Սա, թերևս, մեր զրուցակիցը նշեց, քանի որ շատերը հեռախոսը կորցնելու հանգամանքը կապում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` քրգործին անմիջապես կապված լինելու հետ:




Լրահոս