
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը միակ պատգամավորն է, ով դեմ է քվեարկել Վեհաժողովի կողմից այսօր առավոտյան ընդունված Հելսինկիի հռչակագրին: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ԵԱՀԿ ԽՎ-ի լրատվության ծառայությունից, տեղեկությունը հաստատեց նաև Գեղամյանը:
Հայաստանյան պատվիրակության մյուս երկու անդամները՝ Ստեփան Մարգարյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և Ստեփան Դեմիրճյանը՝ Հայ ազգային կոնգրես խմբակցությունից, չեն մասնակցել քվեարկությանը: