Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոմն Լիանա մի բնակարանից գողություն է կատարել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողություն կատարող ոմն Լիանան իրականում 1993 թ. ծնված Շողիկ Մկրտչյանն է:
Կատարվում է քննություն: