Համագործակցության նոր հնարավորություններ Հայաստանի գործարար աշխարհի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը Բրյուսելում ՀՀ դեսպանատանը համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության և Բրյուսելի առևտրի պալատի հետ՝ ուղղված ներդրումային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ներքին և արտաքին ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը, տեխնիկական օժանդակությանը, արտահանման դիվեսիֆիկացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։

ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը իր ողջույնի խոսքում նշել է, որ «Հայաստանի և Բելգիայի առևտրի և ներդրումների խրախուսման մասնագիտացված գործակալությունների ու միությունների միջև համագործակցության ամրապնդումն ու խորացումն անկասկած դրական անրադարձ կունենա այս բնագավառներում հայ-բելգիական գործակցության արդյունավետության բաձրացման, ձեռնարկատիրական շրջանների միջև շփումների ակտիվացման, փոխադարձ ճանաչելիության մեծացման վրա»:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով` «Համագարծակցությունը կողմերին հավելյալ հնարավորություններ կընձեռի համատեղ ծրագրերի իրականացման համար՝ ուղղված առևտրի և ներդրումների խթանմանը, արդյունաբերական, առևտրային և տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը»:

Հայկական կողմից հուշագրերը ստորագրմանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: Հուշագրերի ստորագրման աշխատանքները իրականացվել են Բելգիայում ՀՀ դեսպանության և ՀՀ առևտրական կցորդի անմիջական աջակցությամբ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս