Պետական ռեսուրսը վատնում են պատգամավորներին գաղտնալսելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն Facebook-յան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով իր և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի խոսակցության ձայնագրության հրապարակմանը.
“Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի մասին:
Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:
Այս հարցի կապակցությամբ ես երեք նկատառում ունեմ.
1. Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է և անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն և հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին և տարածողներին:
2. Նրանք, ովքեր կազմակերպել և տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհարամարհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը:
3. Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ”,-գրառել է Վ. Օսկանյանը:




Լրահոս